Կոտայքի մարզպետ Ռոմաոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջով հայտնել է մարզում սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարությունների մաիսն.
«Կառավարության 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում կառուցվում և վերակառուցվում է շուրջ 15 մանկապարտեզ:
Երևի թե կհիշեք՝ դեռ 2 տարի առաջ, երբ ստանձնեցի մարզպետի կարգավիճակը, մեզ՝ տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչներիս համար, որպես Կոտայքում առաջնահերթ բարեփոխում և կենսական կարևորության անհետաձգելի խնդիր, հռչակեցինք ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերի՝ նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը, որի համար, պետք էր, թերևս, առկա և պոտենցիալ ռեսուրսների ճիշտ գույքագրում, կարողությունների գնահատում և այդ տեսլականի կյանքի կոչմանն ուղղված կտրուկ և շրջադարձային մի շարք գործողությունների իրականացում:
Աշխատանքային այցերիս ընթացքում է’լ ավելի համոզվեցի, որ այն պնդումը, թե համայնքների բյուջեներում գումար չկա, որևէ աղերս չուներ իրականության հետ. և համայնքներում առկա այն ահռելի պոտենցիալը պարզապես պետք էր օգտագործել ոչ թե ի շահ անձնական կամ կլանային շրջանակների բարօրության, ինպես տասնամյակներով իրականացվել էր ցավոք, այլ ի շահ համայնքի և նրա յուրաքանչյուր բնակչի (քաղաքացու):
Եվ այսօր արդեն հպարտությամբ եմ արձանագրում, որ մեզ հաջողվել է մասնավորապես Կոտայքում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված փոխգործակցության արդյունքում արձանագրել այդքան ցանկալի արդյունքներ` ամենակարճ ժամկետներում:
Այդ համատեքստում հատկանշական է, որ միայն 2019-2020 թթ. ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիաների այդյունքներով այս պահին մեր մարզում կառուցվում և վերակառուցվում է շուրջ 15 մանկապարտեզ:
Միայն 2019 թվականին Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկեցինք միանգամից 10 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ծրագրեր, որոնցից երեքը` Արամուս, Գեղաշեն, Վերին Պտղնի համայնքներում, կառուցվում են հիմքից (Արամուսի և Գեղաշենի մանկապարտեզների շին.աշխատանքներն ավարտին կհասցվեն արդեն այս տարվա ևս մեկական սուբվենցիոն ծրագրերի միջոցով):
Իսկ ահա, ՀՀ կառավարության 2020 թվականի արդեն հաստատված սուբվենցիոն ծրագրերով կրկին հիմքից նոր մանկապարտեզների շենքեր կկառուցվեն մարզի ևս հինգ համայնքում`
-
Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում.
-
Բալահովիտում.
-
Ջրվեժում.
-
Գառնիում և Քաղսիում կկառուցվեն գործող մանկապարտեզների նոր մասնաշենքեր:
Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում կվերակառուցվի տասնամյակներով անգործության մատնված և կիսականգուն մանկապարտեզի շենքը, հիմքերը կամրացվեն և կապիտալ հիմնանորոգում կանցնի:
Բացի նշվածներից՝ 2020 թվականի սուբվենցիոն առանձին ծրագրերով կապիտալ վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Արգելի, Քանաքեռավանի և Արզնիի մանկապարտեզներում, ինչպես նաև կհիմնանորոգվի Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզի շենքը, կբարեկարգվի նաև Աղավնաձորի մանկապարտեզի տարածքը (Աղավնաձորում մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքներ մեկնարկել էին դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում),
Այս տարի Մայակովսկիում կիրականացվեն մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև ամբողջովին կբարեկարգվի բակային հատվածը:
Հիշեցնեմ, որ Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրն իմ առաջարկությամբ ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, և մասնաշենքը ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է անցյալ տարի:
Պետք է նշեմ, որ այս պահին ընթացքի մեջ են նաև 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծաղկաձորի մանկապարտեզի բակային տարածքի կապիտալ բարեկարգման աշխատանքները, իսկ Եղվարդի թիվ 2 և Զորավանի մանկապարտեզները կապիտալ հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել են նորագույն տեխնիկայով և գույքով:
Եվ վերջապես, այս պահին շարունակվում են Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման և Կապուտանի նոր մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքները:
Ամփոփելով՝ պետք է փաստեմ, որ 2019-2020 թթ. արդյունքներով Կոտայքի մարզի հետևյալ համայնքներում և բնակավայրերում ՀՀ Կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի միջոցով 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում ավելի քան 1500 փոքրիկներ արդեն սեփական համայնքներում կհաճախեն նորակառույց, հիմնանորոգված և նորագույն լուծումներով հագեցած, լուսավոր ու բարեկարգ մանկապարտեզներ:
Եվ այսպես, լիովին նորակառույց մանկապարտեզներ կսկսեն գործել հետևյալ համայնքներում՝
-
Գեղաշեն
-
Արամուս
-
Վերին Պտղնի
-
Աղավնաձոր
-
Կապուտան
-
Գողթ
-
Ջրվեժ
-
Զովք
-
Նոր Գյուղ
-
Բալահովիտ:
Կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզներ կունենանք`
-
Եղվարդում (թիվ 2)
-
Զորավանում
-
Մայակովսկիում:
Գործող մանկապարտեզներին կից` նոր առանձին մասնաշենքեր կկառուցվեն
Հարկ եմ համարում նշել նաև, որ շուրջ 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում կստեղծվեն հավելյալ մոտ 200 նոր աշխատատեղեր` ՏԻՄ միջոցներով ապահովելու այդքան ընտանիքների կայուն եկամուտը:
Սիրելինե’րս,
Մեր բոլոր որոշումներն ու գործողություններն ուղղված են բացառապես մեր քաղաքացիների՝ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի, ինպես նաև մեր փոքրիկների կրթության անքակտելի իրավունքի իրացմանը մեր սիրելի Կոտայքում:
Կոտայքի մարզի որևէ բնակավայրում ոչ մի երեխա չպետք է զրկված լինի այդ կարևորագույն հնարավորությունից` երաշխավորված մեր պետության կողմից։
#ԷտալոնայինԿոտայք կերտելու ճանապարհին ենք:
Ի գո՛րծ»: