Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում դիմում է տնտեսվարողներին.
Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի Ձեր գործունեությունը սկսելուց հետո 3 օրվա ընթացքում: Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում:
Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստին՝ [email protected]:
Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝
-
Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը.
-
Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը.
-
Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ.
-
Պետհաշվառման (գրանցման) համարը.
-
Իրավաբանական հասցեն.
-
Գործունեության հասցեն.
-
Գործունեության տեսակը.
-
Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)՝
-
արտադրություն,
-
իրացում,
-
արտահանում,
-
ներմուծում,
-
Հեռախոս.
-
Էլեկտրոնային փոստ: