Այսօր Երևանի «Մեգամոլ» և «Դալմա» առևտրի կենտրոններում պայթուցիկ նյութերի առկայության ահազանգ է հնչել՝ 1luer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը: Առևտրի երկու կենտրոններից ԱԻՆ աշխատակիցները տարհանել են ներսում գտնվող քաղաքացիների:
Ահազանգի մասին հաղորդումը եղել է սոցիալական ցանցերից մեկում՝ գրառմամբ: Ոստիկանությունը տեղեկացել է այդ գրառման մասին ու հայտնել ԱԻՆ-ին: Դրան հետևել է քաղաքացիների տարհանումը: Այժմ ընթանում են ուսումնասիրման և հայտնաբերման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռումբի մասին կեղծ ահազանգ էր հնչել նաև «Երևան» մոլում: