Գործող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճարներ կստանան, մյուսները կվճարվեն 100%-ով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի համայնքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը առնվազն 100%-ով։
Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ»,- գրել է Հ.Կարապետյանը։