Բաղդադի Ալի ալ-Սալեհի շրջանից Կանաչ գոտու ուղղությամբ, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, հրթիռ է արձակվել: Այն ընկել է նշանակետից հարավ, վնասել է մի տուն ու վիրավորել երեխայի: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Դեսպանատան տարածքում տեղակայված Patriot մարտկոցային համակարգը կարողացել է արձագանքել հրթիռին, սակայն չի կարողացել կասեցնել դրա ընթացքը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Իրաքի անվտանգության ուժերը խոչընդոտել են ևս մեկ հրթիռի արձակումը Բաղդադի հյուսիսում գտնվող Թաջի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:
ԱՄՆ պաշտոնյաները Իրանին են մեղադրում Իրաքում գործող զինված խմբավորումներին աջակցելու համար, որոնց թիրախում ԱՄՆ դեսպանատունն է և ամերիկյան ռազմակայանները: Ըստ Reuters-ի, ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: