Տեղեկատվության ստուգման կենտրոնից հաղորդում են, որ շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն:
Նախագծով ֆիզիկական անձանց համար սահմանված տուգանքը կազմում է 300,000 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 500,000 դրամ։
Տարբեր լրատվականների խորագրերում նախագծի վերաբերյալ ներկայացվել էր թերի ինֆորմացիա, որից ենթադրվում էր, թե նախագիծը վերաբերում է բոլոր վարորդներին։ Կարևոր է նշել, սակայն, որ այս կարգավորումները չեն վերաբերում Հանրապետությունում շահագործվող բոլոր մեքենաներին։
Տուգանքի է ենթակա 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործումը։