«Մեգամոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել, ջոկատները հեռանում են, առևտրի կենտրոնը քիչ հետո կանցնի բնականոն աշխատանքի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ քաղաքային վարչության հրդեհաշիջման աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը:
Նա հայտնեց, որ որոնողական աշխատանքներին մասնակցել է 3 կինոլոգիական խումբ՝ մեկը ԱԻՆ-ից, երկուսը՝ ոստիկանությունից: Որևէ վտանգավոր բան չի հայտնաբերվել:
Գ.Մնացականյանն ասաց, որ այստեղից մեկնում է «Դալմա» առևտրի կենտրոն, որտեղից նույնպես ռումբի մասին ահազանգ է ստացվել: