«Դալմա գարդեն մոլում» ռումբի մասին ահազանգը նույնպես կեղծ էր: Այդ մասին լրագրողներին հայտնեց առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության պետը:
Նա նշեց, որ ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցներն արդեն հեռացել են, և քիչ հետո առևտրի կենտրոնի աշխատակիցները կվերադառնան աշխատավայր: