«ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։
Այս պահին Երևանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում՝ տեղադրելով լուսանկար։