Մահացել է 105 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ստացած Նուրհան Յոսուփովիչը:
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի էջում գրել է. «Մարտի 6-ին այցելեցինք 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին, և անձամբ նրան հանձնեցի ՀՀ քաղաքացու անձնագիր։
ՀՀ քաղաքացիություն ունենալը պարոն Նուրհանի երազանքն էր։ Այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է։ Ցավակցում եմ հարազատներին, մաղթում տոկունություն։ Աստված լուսավորի պարոն Նուրհանի հոգին»: