Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է առաջադրել թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այդ մասին երգիչը հայտնել է Թվիթերի էջում։
«Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - գրել է Ուեսթը:
Նա չի պարզաբանել, թե որ կուսակցությունն է ներկայացնելու։ Նա նաև չի հստակեցրել՝ արդյոք խոսքն այս տարի կայանալիք նախագահական ընտրությունների մասին է։
Ավելի վաղ Ուեսթը չէր բացառել, որ հնարավոր է առաջադրվի 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին