Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում համաճարակի պայմաններում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։ Այդ մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ։
Հռոմի պապը հույս է հայտնել, որ կրակի դադարեցումը թույլ կտա խաղաղություն հաստատել և անվտանգ դարձնել հումանիտար օգնության տրամադրումը։ Նա վստահություն է հայտնել նաև, բոլոր շահագրգիռ կողմերը խստագույնս կհետևեն ՄԱԿ-ի բանաձևին։
Նշենք, որ հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով կոչ է արվում պանդեմիայի ժամանակ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։