1995թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:
Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները: Մայր օրենքով ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Սահմանադրությունը փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեով։
Ընտրելու իրավունք ունեցող 2, 566, 733 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցեցին 1, 302, 368-ը, որոնցից, պաշտոնական տվյալներով, ԱՅՈ քվեարկեցին 825,292 քաղաքացի, ՈՉ` 421,561 քաղաքացի, անճշտությունների թիվը 555 էր:
Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանականի:
Ի դեպ, կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ՝ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահամանադրության, այլև Պետական խորհրդանիշերի օր: Պետական խորհրդանիշերն են ՀՀ պետական դրոշը` եռագույնը, զինանշանը և օրհներգը: