Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ծանոթանալով ծառայության պայմաններին և տալով մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող ցուցումներ՝ որոշեցի փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի հաղթահարել եմ մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:
Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս: