ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորահավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․
«1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:
Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։