Եվրահանձնաժողովը լիազորել է կորոնավիրուսի բուժման համար Ռեմդեսիվիր դեղամիջոցի կիրառումը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
«COVID-19-ի բուժման համար առաջին դեղամիջոցի կիրառման թույլտվությունը վարակի դեմ պայքարում կարևոր քայլ է»,- հայտարարել է Եվրամիության առողջապահության ոլորտի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:
Եվրահանձնակատարը հայտնել է, որ դեղամիջոցի՝ կորոնավիրուսի բուժման համար մեկ ամսից քիչ տևած ուսումնասիրություններից հետո Ռեմդեսիվիրի կիրառման թույլտվությունը ցույց է տալիս ԵՄ-ի վճռականությունը վարակի դեմ պայքարում:
Միացյալ Նահանգներում երկու խոշոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռեմդեսիվիրը կարող է կրճատել պացիենտների բուժման ընթացքը:
Ռեմդեսիվիրն ի սկզբանե ստեղծվել է Էբոլայի բուժման համար: