Ռուսաստանի օդերևութաբանական կենտրոնը հուլիսի 4-ի համար Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով օդերևութաբանական ծառայության հայտարարությանը:
Ըստ մասնագետների կանխատեսման՝ այսօր 11:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է ուժեղ քամի, ամպրոպ ու տեղատարափ անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15 մ/վ:
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը դեղին է, եղանակը՝ վտանգավոր»,- ասվում է Հիդրոմետկայանի հաղորդագրության մեջ: