Ամեն անգամ նա կարող էր դահլիճը խենթացնել՝ գրականությունը վերածելով թատրոնի, թատրոնը՝ ինտելեկտուալ խրախճանքի և հանդիսատեսին վարակել դեպի վեր ու կատարյալին հասնելու ձգտումով:
Մշեցի Մուշեղ Մկրտչյանի և վանեցի Սանամի որդին Գյումրիի թատրոն եկավ կուտակած պատերազմական մանկության ամբողջ թախիծը, հետո շատ արագ հայտնվեց Երևանում՝ Մայր թատրոնում:Այստեղ թատերական տիտանների ժամանակն էր, բայց անգամ Փափազյանն ու Ներսիսյանը նկատեցին նրան: Մհեր Մկրտչյանն այն եզակիներից էր, որն իր ժողովրդականությամբ կարող էր հասնել նրանց:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշում է. 1959-ին նկարահանված «01- 99» ֆիլմի հմայիչ հարբեցողի` Գարսևանի կերպարով սկսվեց դերասանի անկասելի հաղթարշավը կինոյում՝ 5 տասնյակից ավելի գունեղ, անմոռանալի էկրանային կերպարներ, որոնք մեծ հռչակ ու սեր պարգևելով Արտիստին, կատակերգուի նրա տաղանդը վերածեցին կարծարտիպի: Մինչդեռ դրաման, ողբերգությունը և կատակերգությունը հավասարապես նրա տարերքն էին:
Կինոգետ,արձակագիր Դավիթ Մուրադյանի խոսքով` նրա լավագույն կերպարները էկրանից կամ բեմից մարդու հետ արցունքի միջից ծիծաղով էին խոսում, որով նա արտիստական հարազատությամբ կապվում էր մեծ կատակերգուներին ու ծաղրածուներին:
Կրտսեր ընկերների շփումները Մհերի հետ բեմում, հետնաբեմում և կյանքում վերածվում էին մեծ դպրոցի, ասում են դրամտուրգիական մեկ տողը կարող էր կարդալ հազար հնչերանգով:
«Արտիստական» թատրոնը դերասանի վաղեմի երազաքներից էր. հենց այս թատրոնում էլ իրականցրեց իր բեմադրական ու դերասանական վերջին նախագիծը՝ «Հացթուխին կինը»՝ իր լուսավոր թախիծով շարունակելով խոսել մեծ ճշմարտությունների մասին: