Հյուսիսային Կորեան չի տեսնում Միացյալ Նահանգների հետ դեմառդեմ բանակցությունների անհրաժեշտություն, որոնք Վաշինգտոնը որպես գործիք է օգտագործում՝ տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը:
«Մենք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների կարիք չունենք, քանի որ Հյուսիսային Կորեա-ԱՄՆ երկխոսությունը ոչ այլ ինչ է, քան Միացյալ Նահանգների քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք»,- հայտարարել են Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունից՝ ամերիկացի բանագնացի՝ Հարավային Կորեա այցի նախօրեին:
Միաժամանակ Հարավային Կորեայի նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները պետք է հանդիպեն նախքան նոյեմբերին նախանշված ԱՄՆ նախագահի ընտրությունները, ինչը կօգնի վերսկսելու միջուկային ծրագրի թեմայով բանակցությունները: