Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, 400 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, 1 հա, Էրեբւնի վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 2500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 4000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1 հա,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1000 քմ, 2000 քմ, Դալար գյուղում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6000 քմ, 1000 քմ, Շահումյան գյուղում՝ 1 հա, Արտիմետ գյուղում՝ 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 800 քմ, Մուսալեռ գյուղում՝ 1 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, 4 հա,
Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ 3000 քմ,
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Այգեձոր գյուղում՝ 8 հա։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: