Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքած եվրոպացի անդամ երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ցանկանում են պահպանել գործարքը: Այս մասին ասվում է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ գրում է ТАСС գործակալությունը:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցրել են, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Իրանի արտգործնախարարից ստացել է «եռյակի» գործողությունները քննադատող նամակ: Ջավադ Զարիֆը ևս մեկ անգամ նշել է, որ գործարքի եվրոպացի անդամ երկրները չեն կատարում համաձայնագրով սահմանված դրույթները: