Հուլիսի 5-ին և 9-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:
Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: