Հուլիսի 4-ին և 5-ին, կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:
Մանրամասները` տեսանյութում: