Հորդառատ անձրևները հեղեղել են Ճապոնիայի հարավարևմտյան շրջանները: Տարերային աղետի հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ՝ գրում է ТАСС գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ առատ տեղումների ժամանակ գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղել հարակից շրջանները, տներն ու փողոցները: Ջրով է ողողվել նաև ծերանոցը: Դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս են բերել 14 մարդու մարմին:
Տարերային աղետով պայմանավորված սողանքի զոհ է դարձել ևս մեկ մարդ: Առայժմ անհետ կորած է համարվում 9 քաղաքացի:
Վտանգավոր գոտուց տարհանվելու հրահանգ է ստացել 200000 քաղաքացի, որոնց կյանքին անմիջական վտանգ է սպառնում: