Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից հուլիսի 3-ից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը:
Կառավարությունից հայտնում են, որ այս ծրագրով նախատեսված է միանվագ դրամական օգնություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Շահառու կարող են հանդիսանալ ծրագրում ընդգրկված ոլորտների բոլոր այն աշխատակիցները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը թեկուզ 1 օր աշխատանքային հարաբերություններ են ունեցել գործատուի հետ: