Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11 միլիոն 204889-ի, մահացության ցուցանիշը կազմում է 529380, ապաքինվել է 6 միլիոն 354219 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 2 միլիոն 890588 վարակված, մահացել է 132101 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 235488-ը:
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 500000 բնակիչ: Մահացության ցուցանիշը գերազանցում է 63000-ը:
Երրորդ տեղում է Ռուսաստանը: Այս երկրում վարակված է 674515 մարդ, մահացել է ավելի քան 10000 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 447000-ի:
Չորրորդը Հնդկաստանն է՝ մոտ 650000 վարակվածով: Մահացության թիվը մոտենում է 19000-ի:
Իսպանիան հինգերորդն է: Այստեղ կա ավելի քան 297500 վարակված, մահացել է ավելի քան 28300 հիվանդ:
Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իրանը, Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Իտալիան, Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, ՀԱՀ-ը, Ֆրանսիան, Բանգլադեշը, Կոլումբիան, Կանադան:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: