ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկական հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է: