Անցյալ շաբաթ կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել «Կայսարում», վարակվել է 25 ֆուտբոլիստ
Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հայտարարել է մրցաշարի դադարեցման մասին՝ հաղորդել է կազմակերպության պաշտոնական կայքը:
Մրցումները դադարեցվում են երկու շաբաթով: Եթե անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակը շարունակվի, առաջնությունում դադարը կերկարաձգվի:
Մարտի կեսերին Ղազախստանի առաջնությունն առաջին անգամ ընդհատվեց համաճարակի պատճառով: Հուլիսի 1-ին առաջնությունը վերսկսվեց: Թիմերին հաջողվեց անցկացնել մեկ տուր:
Անցյալ շաբաթ կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել «Կայսար» ակումբում: Թիմի գլխավոր մարզիչ Ստոիչո Մլադենովը նշել է, որ հիմնական և երիտասարդական թիմերի 25 խաղացող վարակվել է:
Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կայրաթը», որը վաստակել է 9 միավոր: 7 միավորով երկրորդը երկրի գործող չեմպիոն «Աստանան» է:
Ղազախստանի իշխանությունները նախօրեին, կորոնավիրուսի տարածման դեպքերի աճի պատճառով, որոշեցին սահմանափակումներ կիրառել հուլիսի 5-ից՝ 14 օրվա ընթացքում: Արգելվում է անցկացնել հանրային միջոցառումներ, փակվել են ֆիթնես կենտրոնները, լողավազանները, լողափերը և զվարճանքի օբյեկտներ: