ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները:
Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: