Թուրքիայի պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր հրամանատարը ռազմական համաձայնագիր են կնքել Տրիպոլին վերահսկողության տակ պահող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժայինների հետ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Ռազմական համաձայնագիրը երաշխավորում է Լիբիայում Թուրքիայի շահերի պաշտպանությունն ու Անկարային հնարավորություն տալիս ուղղակի միջամտություն երկրի գործերին:
Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարները Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի հետ քննարկել են ռազմական և անվտանգության գործակցությանը վերաբերող հարցեր:
Կնքված նոր համաձայնագիրը ներառում է նաև Լիբիայում թուրքական ռազմակայանի ստեղծում և զորամիավորումների կենտրոնացում այդ երկրում: