Թուրքիայում մեկնարկել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում ներգրավված մեղադրյալների դատավարությունը՝ գրում է BBC-ն:
Մեղադրվում են 20 սաուդցիներ, որոնց մեջ են թագաժառանգի երկու նախկին օգնականները:
Սուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի սուր քննադատ սաուդցի լրագրողը սպանվել էր 2018-ին Ստամբուլում թագավորության հյուպատոսության շենքում:
Թեպետ Թուրքիայում ընթանում է դատավարությունը, սաուդցի ոչ մի մեղադրյալ դատարանի դահլիճում չէ: Մեղադրյալներից ոչ մեկը Սաուդյան Արաբիայից չի արտահանձնվել Թուրքիային: