Եգիպտոսում խորհրդարանի վերին պալատի ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 11-12-ը: Այս մասին այսօր հայտարարել են արաբական երկրի ազգային ընտրական հանձնաժողովից՝ գրում է РИА Новости-ն:
«Սենատի ընտրությունները օգոստոսի 8-9-ը կանցկացվեն արտասահմանում բնակվող եգիպտոսցիների համար, իսկ երկրի ներսում ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 11-12-ը»,-հայտնել են հանձնաժողովի ղեկավարությունից:
Սենատի ստեղծումը հավանության է արժանացել 2019-ին՝ Եգիպտոսի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում: