Արարատի մարզի հակակարկտային կենտրոնի պետ Նարեկ Գալստյանը տեղեկացնում է, որ այսօր ժամը 17։33-ից մինչև 19:03-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի 18 համայնքների վարչական տարածքներում տեղակայված թվով 39 հակակարկտային կայանքներով վնասազերծվել է 2 կարկտավտանգավոր ամպ, իրականացվել է շուրջ 8860 ակտիվ ներգործման կրակոց։
Նշվում է, որ մարզի վարչական տարածքում կարկտահարված տարածքներ չկան։