ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ամարասի հովիտ, ծանոթացել բերքահավաքի ընթացքին: Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70 ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»,- գրել է ԱՀ նախագահը: