Հայուհի Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի քաղաքապետի տեղակալ՝ համայնքային կյանքում քաղաքացիների մասնակցության հարցերով:
Անուշ Թորանյանը Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է:
Մեր հայրենակցուհին 29 տարեկան է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15 րդ վարչական շրջանի ղեկավար՝ հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց: