ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը հայտնում է.
«Առաքելությունն ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։ Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ և Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։
Թե՛ բժշկական և թե՛ փորձագիտական թիմերը փորձել են անել ամեն ինչ COVID-19-ը զսպելու և հակազդելու իրենց լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի է համարել հաջողված պատմություն այս առումով:
Սա նաև շատ օգտակար փորձ է մեր մասնագետների համար՝ աշխատել մի համակարգում, որը շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան այն, ինչ մենք տեսել ենք Լիտվայում: Ինչպես նաև, սա շատ ավելի երկարատև և խորքային համագործակցության սկիզբ է:
Ես հպարտանում եմ, որ մի քանի նախարարություններ և գործակալություններ, ինչպես նաև Լիտվայի երեք ամենամեծ հիվանդանոցները միավորվեցին՝ օգնելու Հայաստանին, նրա բուժաշխատողներին և ժողովրդին: Այս նախագծին նաև աջակցել են Շվեդիան և Եվրամիությունը:
Արևելյան գործընկերության երկրների հետ համերաշխությունը երբեք դատարկ խոսք չի եղել մեզ համար: Այս նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չէ COVID-19-ի դեմ պայքարում»,- ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։