ԱՄՆ Ալաբամա նահանգի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգություն ժամանակ մահացել է 8-ամյա երեխա, կա ևս 3 վիրավոր: Այս մասին հայտնում է ABC News-ը:
«Ցավալի է, սակայն Riverchase Galleria առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8-ամյա երեխա է մահացել։ Մենք անդադար աշխատելու ենք պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է ոստիկանությունը։
Իրավապահ մարմինները հարցաքննում են ականատեսներին։ Բոլոր այցելուները տարհանվել են։ Պարզվում են հրաձգության մասնակիցների թիվը, ինչպես նաև տեղի ունեցածի հանգամանքները: