Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հետազոտություն է իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ հունիսի 18-ին բռնկված հրդեհի վերաբերյալ:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար:
Այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:
Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված` 466, չվնասված` 212 ծառ: