Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության, ինչպես նաև համայն հայության հոգևոր կյանքին վերաբերող հարցերին:
Պարգև Սրբազանը ԱԳ նախարար Մնացականյանին է ներկայացրել Արցախի թեմի գործունեությունը և ծրագրերը։