Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:
Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»,- գրել է նախարարը: