Այսօր հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
«Էդուար Ֆիլիպն այսօր պաշտոնաթողության վերաբերյալ խնդրագիր Է ներկայացրել հանրապետության նախագահին: Այն ընդունվել Է: Կառավարության բոլոր անդամները կվարեն բոլոր գործերը՝ մինչև նոր կաբինետի ձևավորում»,- ասվում Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ նոր կառավարության կազմը հայտնի կլինի մինչև չորեքշաբթի:
Ֆիլիպը վարչապետ էր ընտրվել 2017 թվականի մայիսի 15-ից: Մինչև 2010 թվականն էլ նա ֆրանսիական Հավրի քաղաքապետն էր: