Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր:
Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետը ստորագրել է
որոշում, համաձայն որի՝ մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերում 24 ժամով արգելվել է գործունեության ծավալումը: