Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ, քանի որ շուտով աշխատողների պակաս կլինի, և դա տնտեսական աճի լուրջ սահմանափակում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի հիմնական օրենքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանին անհրաժեշտ է քաղաքացիների նոր ներհոսք,- ասել է նա: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացման համար աշխատող ուժի պակաս կա, և դա դառնում է երկրում տնտեսական աճը սահմանափակող իրական, օբյեկտիվ պատճառ»:
Ինչպես EADaily-ն է հաղորդել, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հազարավոր աշխատանքային միգրանտներ հայտնվել են ծանր իրավիճակում կորոնավիրուսի պատճառով: Նրանք կորցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում և փակ սահմանների պատճառով չեն կարող վերադառնալ հայրենիք: Դեսպանատների իրականացրած տունդարձի գործընթացն էլ շատ դանդաղ է կատարվում: