Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսարևմտյան Սաքարիա նահանգի Հենդեկ շրջանում գտնվող հրավառության գործարանում: Ընկերության ղեկավարության տվյալներով՝ դեպքի պահին 150-200 մարդ է եղել արտադրության վայրում, հայտնում է Anadolu- ն:
Նշվում է, որ պայթյունի ձայները հստակ լսվել են ձեռնարկությունից 50 կմ հեռավորության վրա: Դեպքի վայրում աշխատում են բուժանձնակազմն ու փրկարարները: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 11 մարդ, պատահարի պատճառները ճշտվում են: