ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ այսօր քննարկել են Երևանում ուրբանիզացիայի աճին զուգահեռ կանաչ տարածքների կրճատման հետ կապված առաջացող որոշ խնդիրներ:
«Քննարկման ընթացքում անդրադարձանք Նորքի և Ծիծեռնակաբերդի բարձունքներին, Մոնումենտի անտառներին, ինչպես նաև Դալմայի այգիներին։ Քննարկվեցին դրանցից յուրաքանչյուրում լայնածավալ կանաչապատում իրականացնելուն խոչընդոտող խնդիրները, տրվեցին այդ խնդիրների լուծման հանձնարարականներ։
Որոշվեց խնդիրների աստիճանական լուծմամբ հասնել Երևանում մեկ շնչին հասնող հանրային կանաչ տարածքների ցուցանիշի բարելավմանը, որը ներկայումս կրկնակի ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմայից»,- տեղեկացրել է Աղաջանյանը։