Շվեյցարիան հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները վտանգավոր են կորոնավիրուսի տարածման առումով։ Այս մասին հայտնում է The Local կայքը։
Ցանկում ընդգրկված է 30 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Տեղեկությունը վերաբերում է միայն նրանց, ովքեր կեցության թույլտվություն ունեն Շվեյցարիայում․ երկրի սահմանը շարունակում է բաց մնալ միայն ԵՄ, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար։ Հուլիսի 20-ից Շվեյցարիան սահմանը կբացի նաև Վրաստանի քաղաքացիների համար։
Հուլիսի սկզբի դրությամբ Շվեյցարիայում արձանագրվել է մոտ 32,000 վարակված, որոնցից 1700-ը մահացել են, 27,000-ը՝ առողջացել, տեղեկացնում է The Local-ը։