Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ ավելի քան 120 միլիոն դրամ է հատկացվել է տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար»,- գրել է նախարարը: