Հրդեհ է բռնկվել իրանական Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում: Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ փլուզվել են մի շարք վերգետնյա կառույցներ:
The Associated Press-ի տվյալներով՝ փորձագետները նշել են, որ դեպքի վայրը «համընկնում է ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգների կասկադի գտնվելու վայրի հետ»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին երկրի պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ «վնաս է հասցվել շենքերի մի մասին, ոչ ոք չի տուժել: Հակառակ պնդումները կեղծ լուրեր են»:
Ամերիկյան լրատվամիջոցներով, սակայն, Միջին Արևելքի հետախուզության անանուն աշխատակիցը պնդում է, որը հրդեհը դիվերսիայի հետևանք է, քանի որ պայթուցիկ սարք է անցկացվել խստորեն պաշտպանվող օբյեկտի տարածք:
Նաթանզում գտնվող օբյեկտը պարբերաբար ստուգվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից և գործակալությանն արդեն տեղեկացրել են դեպքի մասին: