ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ «Aircompany Armenia» ընկերությունը հուլիսի 3-ին (ժամը՝ 20։30-ին) կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը «Վնուկովո» օդանավակայանից։
«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 3-ին (սկսած ժամը՝ 13։00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ)։ Տոմսի արժեքը՝ 13 200 ռուբլի։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»,- գրված է հայտարարությունում։
Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ հուլիսի 3-ին, 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։