Նվազագույնը 26 մարդ է մահացել Հնդկաստանի Բիհար նահանգում` կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` հղում անելով Hindustan Times-ին:
Վերջին շրջանում նահանգում սա արդեն երրորդ դեպքն է, երբ կայծակի հարվածից մահանում են մեծ թվով մարդիկ: Հունիսի 25-ին տարերային աղետը խլել էր 92 մարդու կյանք, հունիսի 30-ին` 11:
Տեղի կառավարությունը հայտնում է, որ մարդիկ շարունակում են աշխատել դաշտում, չնայած եղանակային անպարենպաստ պայմաններին և հայտարարված վտանգին, ինչն էլ ողբերգության պատճառ է հանդիսանում: